Բեռնատարը բախվել է քարերին և կողաշրջվել․ կա զոհ և վիրավոր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Զիլ 131» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատարի վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացած վարորդի և վիրավորի ինքնությունը։
16 Փետրվար, 2025 17:57
1255
Վրաց-ադրբեջանական սահմանի մոտ թուրքական ինքանթիռը վթարից առաջ որևէ խնդիր չի ունեցել
09 Ապրիլ, 2026 16:24
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
03 Ապրիլ, 2026 14:09
Բեռնատարը կողաշրջվել է Nissan-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհ
30 Մարտ, 2026 14:18