Զարեհ Սինանյանը Բելգիայի հայ համայնքի երիտասարդների հետ քննարկել է ՀՀ-սփյուռք հարաբերություններին առնչվող հարցեր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել «Պողոսեան» և «Արսլանեան» հիմնադրամների ղեկավարների, ինչպես նաև «Նարեկ» կրթամշակութային կենտրոնի ղեկավարության և համայնքի հայ երիտասարդների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Սինանյանի Ֆեյսբուքի էջից:
«Քննարկեցինք Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդման, հիմնադրամների և համայնքային կառույցների հետ համագործակցության խորացման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Բելգիայի հայ երիտասարդներին հրավիրեցի մասնակցելու 2025 թվականի օգոստոսին կայանալիք Ազգային երիտասարդական համաժողովին»,- գրել է Սինանյանը։
16 Փետրվար, 2025 22:26
274