Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնել է Սաուդյան Արաբիա՝ ռուսական կողմի հետ բանակցությունների համար, հայտնում է Reuters-ը։

Ռուբիոյից բացի, ամերիկյան պատվիրակությունը կներկայացնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Սպիտակ տան Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Գործակալությունը չի նշել, թե ով է ներկայացնելու ռուսական կողմը։ Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ առաջին փուլում պետք է բանակցություններ վարվեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև, և միայն ավելի ուշ գործընթացում ընդգրկվեն Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչներ։

Ավելի վաղ, Մերձավոր Արևելք էր ժամանել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Փետրվարի 16-ին նա պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Զելենսկին այցի նպատակներ է անվանել գերիների փոխանակման բանակցությունները, որոնցում միջնորդ է հանդես գալիս ԱՄԷ-ն։

156