Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած հայտարարություններից հերթականին:

«Քոչարյանը շրջադարձային է համարում ԼՂ հակամարտությունը տարածքային վեճի վերածելը: Ասում է «դիվանագիտական մաստեր կլասս»:

Իսկ ի՞նչ էր մտածում միջազգային հանրությունը և դիվանագետները այս մասին:

«Փոխպետքարտուղար Թալբոթն արձագանքել է՝ այդ տարբերակը կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից, և ոչ թե լուծել, այլ՝ է’լ ավելի խճճել խնդիրը։

«Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է Պանդորայի արկղ բացելուն. Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում՝ կհանգեցնի բռնությունների», - ասել է նա։»

հ.գ. Քոչարյանը, ըստ էության, չի էլ հերքում, որ բանակցել է տարածքների փոխանակումը՝ ՄԵՂՐԻՆ ամբողջությամբ ԼՂ-ի դիմաց (առանց վեց շրջանների բնականաբար)»,- գրել է Ղազարյանը:

369