Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ինչպես արդեն հայտնել ենք՝ հղում անելով ՊՆ հաղորդագրությանը, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,-  ասել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

420