Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը ընդլայնվել է:

Ընդլայնված ուղղություններից մեկը վերաբերում է 2024-2025 թվականների ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսերին:

Անհրաժեշտ տեղեկատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ  2025 թվականի հաշվետու տարվա մասով` մինչև  հաշվետու տարվան հաջորդող  տարվա փետրվարի 1-ը ներառյալ:

Հարկային մարմինը ներկայացված տեղեկատվության հիման վրա սոցիալական ծախսի գումարը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

308