
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակին և մասնագիտացված բժշկական կազմակերպություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր: Առողջապահության նախարարի հրամաններով դեղերի բաշխացուցակները հասանելի են Դեղորայքային քաղաքականություն/Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի բաշխում դարանում:
Բժշկական հաստատություններում մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Արմեդ էլեկտրոնային համակարգի «Մարդասիրական օգնության դեղերի մնացորդ» դարանում: Այստեղ, անցնելով ձեր հաշվառման բժշկական կազմակերպության անվան հղումով, կարող եք գտնել տվյալ կազմակերպությունում առկա մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի մնացորդները` տվյալ օրվա դրությամբ, ինչը պարբերաբար թարմացվում է և համալրվում նոր դեղերով:
Դեղերի ցանկը՝ այստեղ: