Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 19-ին, ժամը 22:02-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Ռոտոնդա թաղամասում՝ անտառի մոտակայքում, այրվում է շինություն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քաղաքի Խորհուրդների փողոցում գտնվող չբնակեցված փայտե տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:33-ին, մարվել՝ ապրիլի 20-ին, ժամը 00:23-ին: Այրվել է փայտե տնակը (մոտ 64 քմ). տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի նկուղային հարկ:

93