
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում թվարկեց հանրապետությունում գործադիրի սուբսիդավորմամբ հիմնանորոգված կամ վերանորոգված և նաև ընթացքի մեջ գտնվող մի շարք մարզդահլիճների տեղանունները։
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ավարտական փուլում գտնվող մի շարք օբյեկտներ կան, խոսքը 4 մանկապարտեզների, 6 մոդուլային դպրոցների, 1 ավագ դպրոցի մասնաշենքի, 3 դպրոցների մարզադահլիճների կառուցման, 6 դպրոցների մարզադահլիճների վերակառուցման, 1 մարզադպրոցի և 1 մարզադաշտի կառուցման մասին է, որոնց մասով պետք է անհրաժեշտ ֆինանսավորում հատկացնել: Խոսքը վերաբերում է նաև 13 օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը և փորձաքննության աշխատանքներին, որոնք գումարային արդյունքում հանգում են 1 մլրդ 593 մլն դրամի չափով վերաբաշխման:
«Բոլոր տեղերում՝ առանց բացառության, անհրաժեշտ է լինել, ոչ միայն վերահսկողական, այլեւ մենք այնտեղ շատ տեղեկություններ ենք ստանում մեր աշխատանքի որակի մասին եւ այն լավարկելու շատ կարևոր գործիք է», - ասաց Փաշինյանը։