Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Երևանի Իսակովի պողոտա 17/2, 17/5, 17/6 և 17/7 հասցեներում գտնվող հողամասերի մասին է, որոնք կօտարվեն դասական աճուրդով:

Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել  է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ համաձայն որոշման նախագծի հավելվածի։

Ըստ այդմ, 4 հողամասերի արժեքներն են՝ 2,78 մլրդ դրամ, 544 մլն դրամ, 1 մլրդ դրամ եւ 2,84 մլրդ դրամ:

Նախագծով գնորդը պարտավորվում է վճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ համաձայն որոշման նախագծի հավելվածի (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից մեկամսյա ժամկետում՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվին և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս։

255