
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 3-ին Երևանում տեղի կունենա «Հայք-Իրան – Հազարամյա հարևանություն» համաժողովը։ Համաժողովին մասնակցելու է նաև միջազգային լրագրող Աբբաս Ջուման։ Համաժողովում ներգրավված են Հայաստանի և Իրանի առաջատար փորձագետներ, ինչպիսիք են Ալեքսանդր Իսկանդարյանը, Սուրեն Պետրոսյանը, Մուստաֆա Տալեպբուրը, Փաշա Կազեմիդջատը, Քրիստինե Կոստիկյանը։
Փակման արարողությունը մշակութային է․ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահսում երեկոյան համերգային ծրագրով ելույթ կունենան երկու երկրները ներկայացնող հայկական «Կայթ» և իրանական «Sayeh» երաժշտական խմբերը։
Համաժողովը տեղի է ունենալու BW Plus Congress Hotel-ում, ապրիլի 3-ին։
Համերգային երեկոն՝ 19:30 - 21:00՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում
Միջոցառման մանրամասները հետևյալ հղմամբ՝ https://hayk-iran.com/
Միջոցառումը նպատակ ունի վեր հանել մեր մշակութային և պատմական հարուստ ժառանգությունը և նպաստել երկու հնագույն քաղաքակրթությունների միջև կապերի խորացմանն ու ամրապնդմանը։