
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Վերջին օրերին որքանով հասցրել եմ, հետևել եմ քաղաքապետի թեկնածուների հրապարակային ելույթներին ու հարցազրույցներին:
Հարցեր շատ են առաջացել, բայց ամենաանհասկանալին եղել և մնում է հետևյալ հարցը. քաղաքապետ ընտրվելով՝ ինչպե՞ս է հնարավոր, ասենք, արտաքին քաղաքականության կուրս փոխել, նվազեցնել վարկերի տոկոսադրույքը կամ բազմապատկել կենսաթոշակի չափը: Մինչ օրս մտածել եմ՝ քաղաքապետը նման հարցերի հետ կապ չունի, բայց ինչևէ, չխորանանք, երևի ձև կա, ես չգիտեմ: )
Մի բան էլ. քաղաքին վերաբերող ցանկացած խոստում ու ծրագիր գին ունի, և խոստացողը պետք է նաև փողի աղբյուրը ցույց տա: Բայց ոնց հասկացա, որոշ թեկնածուներ այդ մասին չեն էլ մտածում, երևի անկեղծ հավատացած են, որ իրենց ընտրվելու դեպքում երկնքից տասնյակ միլիարդավոր դրամներ են թափվելու, և իրենց մնալու է միայն դրանք հավաքել ու լուծել բոլոր խնդիրները:
Ինչ ասեմ, ժամանակը ցույց կտա, թե մեր հայրենակիցները ինչպիսի լրջությամբ են վերաբերում այս ընտրություններին և որքանով են հավատում նախընտրական ականջահաճո խոստումներին»։