

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ-ում համայնքների մասնակցությամբ բյուջետային ձևովորված ծրագրի իրականացման համար պետական բյուջեից համանքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ են կատարվում և այդ որոշմամբ ընդլայնվում է համայնքների ցանկը և մեր իրականացրած պիլոտի հետևանքով որոշ ընթացակարգային փոփոխություններ են իրականացվում։ 2024 թվականին առաջին անգամ ներդրվել է համայնքներում մասնակցային բյուջետավորման միջոցով ձևավորված ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման ծրագիրը։ Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ փետրվարի 20-ի նիստին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նկատելով, որ ելնելով մասնակցային բյուջետավորման խթանման և ավելի մեծ թվով համայնքների ներգրավվածության նպատակահարմարությունից՝ անհրաժեշտություն է առաջացել 2024 թվականի որոշմամբ հաստատված կարգի գործողությունը տարածել և փորձարկել նաև 2025 թվականի բյուջետային գործընթացում:
«2025 թվականի պետական բյուջեով մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար 1 մլրդ դրամի չափով նախատեսված է սուբվենցիաների տրամադրում 21 համայնքներին: Այդ համայնքներ են Արագածոտնի մարզի՝ Աշտարակ, Թալին, Ծաղկահովիտ, Արարատի մարզի Մասիս, Արմավիրի մարզի՝ Արմավիր, Արաքս, Խոյ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Լոռու մարզի՝ Վանաձոր, Փամբակ, Ստեփանավան, Կոտայքի մարզի՝ Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի՝ Գյումրի, Ախուրյան, Վայոց Ձորի մարզի՝ Ջերմուկ, Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Դիլիջան համայնքները»,- ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը հավելոց, որ վերը նշված 21 համայնքներն առաջարկվել են ՏԿԵՆ-ի կողմից. «Համաձայն որի՝ ՀՀ 2025 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում փորձարկման համար ընտրությունը կատարվել է այն համայնքների գծով, որոնք 2024 թվականին կամավոր, առանց բյուջեից սուբվենցիաների հստակեցման, իրականացրել են մասնակցային բյուջետավորման գործընթացներ և ունեն բավարար փորձառություն»: