Հայաստանի ֆուտբոլի ընտրանի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերում պայքարելու է ամեն մի միավորի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մամլո ասուլիս ժամանակ այս մասին խոսեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Վերջնիս շեշտեց, որ Մունդիալի ընտրական փուլում շատ կարևոր են մրցակիցները, թե ինչպես կլինի վիճակահանությունը:

«Հիմա արդեն Եվրոպայում գրեթե թույլ թիմեր չկան, բոլոր թիմերը մարտունակ են: Աշխարհի առաջնության ընտրական փուլում մենք ունենք մեկ խնդիր` յուրաքանչյուր խաղում պետք է պայքարեն միավորների համար»,-ասաց Մելիքբեկյանը:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն արդեն իսկ ներկայացրել է Քաթարում անցկացվելիք 2022թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի զամբյուղները։ Հայաստանի ֆուտբոլի ընտրանին եվրոպական գոտու 5-րդ զամբյուղում է, որտեղ ընդգրկված են նաև Կիպրոսը, Ֆարերյան կղզիները, Ադրբեջանը, Էստոնիան, Կոսովոն, Ղազախստանը, Լիտվա,ն Լատվիան, Անդորրան։ Նույն զամբյուղում ընդգրկված թիմերը չեն մրցի մեկ մեկու հետ:

Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 7-ին: 

 

201