
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես գրում է The Telegraph-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Թրամփին կներկայացնի շուրջ 30 հազար եվրոպացի զինվորական Ուկրաինայում տեղակայելու անգլո-ֆրանսիական ծրագիրը՝ հրադադարին աջակցելու համար:
Ծրագրի համաձայն՝ Եվրոպայի գլխավորած զորքերը կտեղակայվեն Ուկրաինայի քաղաքներում, նավահանգիստներում և այլ կարևոր ենթակառուցվածքային վայրերում, ինչպիսիք են ատոմակայանները, որոնք հեռու են ներկայիս ճակատային գծից: Եվրոպացի պաշտոնյան ասել է, որ ՆԱՏՕ-ն նույնպես պետք է քննարկումներ սկսի 5-րդ հոդվածի շուրջ (համաձայն որի, զինված հարձակումը ՆԱՏՕ-ի անդամ մեկ պետության վրա համարվում է հարձակում ՆԱՏՕ-ի բոլոր անդամների վրա)։
Թեև ակնկալվում է, որ դրույթը չի տարածվի Ուկրաինայում տեղակայված եվրոպական զորքերի վրա, որոշ երկրներ, հնարավոր է, պնդեն, որ այն ուժի մեջ մնա, եթե Մոսկվան որոշի հարձակվել իրենց տարածքի վրա՝ զորքերի տեղակայման պատճառով: