Սյունիքում բեռնատարը բախվել է այգու քարե պարսպին, փլուզել այն. կա 1 զոհ, 2 վիրավոր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ փետրվարի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Կամո Խաչատուրովն իր վարած «Volkswagen» մակնիշի բեռնատարով, Գորիս-Կապան ավտոճանապարհի 62 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բնակչին պատկանող այգու քարե պատին, փլուզել այն:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ 49-ամյա Նորայր Դանիելյանն ու 40-ամյա Դավիթ Միքայելյանը տեղում բուժօգնություն են ստացել շտապօգնության բժիշկների կողմից:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
20 Փետրվար, 2025 16:36
139
Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ
26 Հունվար, 2025 19:01
Ստամբուլում միկրոավտոբուսն ընկել է ձորակը, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
24 Հունվար, 2025 14:59
Հայտնի է, թե ինչպես է դանակի վիրավորում ստացել 6-րդ ուսումնարանի սանը. մանրամասներ
24 Հունվար, 2025 13:51