
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արաբական Միացյալ Էմիրությունները և Եվրասիական տնտեսական միությունը ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիր կկնքեն երկու-երեք ամսից: Այդ մասին հայտարարել է ԱՄԷ-ի արտաքին առևտրի հարցերով պետնախարար Թանի բեն Ահմեդ ազ Զեյուդին։
«Անցյալ տարվա կարևոր իրադարձություններից էր ԱՄԷ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախապատրաստումը։ Այդ համաձայնագրի վրա աշխատանքը տևեց գրեթե մեկուկես տարի: Մենք անհամբեր սպասում ենք փաստաթղթի ստորագրմանը երկու-երեք ամսից»,- ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով` վերջին երեք տարիների ընթացքում ԱՄԷ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը 3,5 մլրդ դոլարից հասել է 10 մլրդ դոլարի: ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները սկսվել են 2023 թվականի մարտին։ Այդ ընթացքում կողմերը խորհրդակցությունների մի քանի փուլ են անցկացրել։