Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայում մարտերի ընթացքում կորցրել է մոտ 700 հազար մարդ։ Այս մասին Ֆլորիդա նահանգում ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ամենայն հավանականությամբ, Ուկրաինան կորցրել է 700,000 մարդ: Դա սարսափելի է: Դուք կարող եք տեսնել մարմիններ և մարմնի մասեր ամբողջ դաշտերում: Մենք այս ամենը շատ ճշգրիտ ենք տեսնում արբանյակների շնորհիվ: Զելենսկին վատ է աշխատում: Նրա մարդիկ իզուր են մահանում»,- ասել է ամերիկացի առաջնորդը:

Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, իրեն հիշեցնում է Գետիսբուրգի ճակատամարտը՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ամենաարյունալի ճակատամարտը, որը տեղի է ունեցել 1863 թվականի հուլիսի 1-3-ը։

 

251