
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռևս նայում է Գրենլանդիայի ուղղությամբ և «պետք է վերադարձնի» Պանամայի ջրանցքը:
«Գրենլանդիան դեռ մեր աչքի տակ է և պետք է վերադարձնենք Պանամայի ջրանցքը», - ասել է նա հինգշաբթի օրը Վաշինգտոնում Հանրապետական կառավարիչների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ:
«Չինաստանը, ըստ էության, դա վերցրել է իրեն: Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա: Չինաստանը դա գիտի, և Պանաման նույնպես»,- ասել է ամերիկացի առաջնորդը:
Թրամփը նախկինում մի քանի անգամ ասել է, որ Գրենլանդիան պետք է միանա Միացյալ Նահանգներին։ Նա սպառնացել է բարձր առևտրային տուրքեր սահմանել Դանիայի դեմ, եթե այն չհրաժարվի կղզուց։ Թրամփն անգամ իր առաջին նախագահական ժամկետի ժամանակ առաջարկեց գնել Գրենլանդիան։ Այն ժամանակ դեռ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները մերժեցին այս գաղափարը։