
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացարձակ վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը կստանա Գրենլանդիան:
«Մենք կստանանք Գրենլանդիան, այո, 100 տոկոսով»,- պատասխանել է նա NBC News-ին տված հարցազրույցում այն հարցին, թե վստա՞հ է արդյոք այս նպատակին հասնելու հարցում։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ կան «լավ հնարավորություններ դա անել առանց ռազմական ուժի», բայց, այնուամենայնիվ, «ոչինչ չի բացառում»։
Հարցին, թե դրանից հետո ինչ ազդանշան կուղարկվի աշխարհին, Թրամփն ասել է, որ իրեն դա չի անհանգստացնում:
«Ես չեմ մտածում դրա մասին: Ինձ դա չի անհանգստացնում: Գրենլանդիան բոլորովին այլ հարց է, խոսքը միջազգային խաղաղության, անվտանգության և ուժի մասին է»,- ընդգծել է նա:
Թրամփը նաև նշել է, որ «Ռուսաստանի, Չինաստանի և շատ այլ երկրների նավերը նավարկում են Գրենլանդիայի մերձակայքում», ուստի Միացյալ Նահանգները չպետք է թույլ տա, որ «ինչ-որ բան տեղի ունենա, որը կվնասի աշխարհին կամ Միացյալ Նահանգներին»։