
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 22-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան քաղաք ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Հ-46 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Հալիձորի բնակավայրի մոտ ճանապարհահատվածը ժամանակավորապես միակողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Վարդենիսի, Ապարանի, Աշտարակի, Արարատի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղով և ավազով մշակման աշխատանքներ: