
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի հետ կապված Արեւմուտքի ծրագրերը ներառում են եվրոպական զորքերի հնարավոր տեղակայում, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության: Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Իմ ընկալմամբ, դա կլինի Եվրոպայի կողմից ռազմական որոշում, բայց ոչ ՆԱՏՕ-ի կողմից: Ահա թե ինչից կսկսենք»,- ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայում պոտենցիալ խաղաղապահ առաքելությանը ամերիկյան զորքերի մասնակցության հնարավորության մասին հարցին։
Նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ փետրվարի 24-ին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ փետրվարի 27-ին նվիրված կլինեն այդ հարցերի քննարկմանը։ «Այդ դեպքում, ես վստահ եմ, մենք կարող ենք ամրապնդել ՆԱՏՕ-ի ներկայիս սահմանները»,- նշել է Բեսենթը։