Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, սակայն «նոր շնչառական ճգնաժամեր չկան», ասվում է Վատիկանի հայտարարության մեջ։

88-ամյա Պոնտիֆիկոսը շարունակում է թթվածնային թերապիա և արյան փոխներարկում ստանալ։ Վատիկանը հավելել է, որ «արյան որոշ անալիզներ ցույց են տվել երիկամների թույլ անբավարարություն, որը հնարավոր է վերահսկել»։

Պապը փետրվարի 14-ին տեղափոխվել է «Ագոստինո Գեմելի» հիվանդանոց՝ մի քանի օր շնչառության դժվարությունից հետո։ Նրան սկզբում բուժել են բրոնխիտից, ապա ախտորոշել կրկնակի թոքաբորբ:

233