2020 թվականի մարտի մեկից սկսած Հայաստանում տարածվեց Covid վարակը: Դրանով պայմանավորված հանրապետության մի շարք բժշկական կենտրոններ Առողջապահության նախարարության ցուցումով վերապրոֆիլավորվեցին, իսկ մասնագետներն էլ վերապատրաստվեցին քովիդի դեմ պայքարը հնարավորինս ճիշտ տանելու համար:
Zarkerak.am-ը զրուցել է «Սպիտակի» բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանի հետ՝ կենտրոնի օրինակով ներկայացնելու այն աշխատանքը, որը կատարվել է քովիդի ամբողջ ընթացքում սպիտակ բանակի մարտիկների կողմից:
Կենտրոնի տնօրենն ասում է՝ սարսուռով, բայց մտել են աշխատանքի մեջ.
«2020 թվականին, երբ վերապրոֆիլավորվեցինք 100 մահճակալ նախատեսվեց, բայց պիկերի ժամանակ մինչև 120-ի է հասել մահճակալների թիվը: Այդ ընթացքում ամբողջությամբ կադրերի հագեցվածություն ենք ապահովել և երբևէ կադրերի խնդիր չենք ունեցել, նույնիսկ այլ պրոֆիլի մասնագետները վերապատրաստվել են ու ստանձնել քովիդի դեմ պայքարի աշխատանքը»,- ասում է Վարդուհի Սիսակյանն ու հիշում, թե ինչպես է եղել առաջին հիվանդի մուտքը ԲԿ: Ասում է, որպես այդպիսին առաջին հիվանդ չի եղել.
«Գյումրու խնամքի կենտրոն»-ի բնակիչներն էին վարակվել: Առաջին հիվանդ՝ միանգամից 48 հոգի են եղել, որոնք ոչ միայն քովիդով էին հիվանդ, այլ խնամքի կարիք ունեին, որոշակի հոգեբանական և շարժողական , սոմատիկ խնդիրներով պացիենտներ էին։ Մենք էլ ահաբեկված, խիստ վախեցած էինք, որովհետև, որպես այդպիսին, քովիդով առաջին պացիենտներն էին: Շատ ծանր օրեր ենք ունեցել»,- հիշում է ԲԿ-ի տնօրենը:
Քովիդի տարածման ընթացքում, երբ հանրապետությնում դեպքերի թիվն ամեն անգամ հերթական պիկին էր հասնում, ստեղծված տեսակավորման կենտրոնից հիվանդներին ուղղորդում էին հանրապետության տարածքում գտնվող այն հաստատություն, որտեղ ազատ մահճակալ կար:
Մենք զրուցել ենք քովիդով ծայրահեղ ծանր վիճակում հայտնված հիվանդներից մեկի հետ, որը լինելով Արմավիրի մարզի բնակիչ հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ և վերակենդանացման բաժանմունքում է գտնվել տևական ժամանակ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: