
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 17-ից 23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 512 դեպք, որից 172-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 70, դարափուլի, ուժեղ քամու, ձնաբքի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, որոնողափրկարարական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 2-ական, առատ ձյան` 9, մերկասառույցի՝ 25, թունավորման` 15, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 47, կեղծ ահազանգի՝ 6, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 192, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 16, հրդեհի կեղծ կանչի՝ 24, 89 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 65 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 117 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 74 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 101, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ: