Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դե հիշում եք, որ վերջին ասուլիսի ժամանակ Քոչարյանը հատարարեց, որ կեղծ թեզ է այն, թե Ղարաբաղը դուրս է թողնվել բանակցությունների գործընթացից, առավել ևս, որ դա արել է նա։ Եվ ահա արխիվային մի տեսանյութ, որում Քոչարյանը հպարտ կեցվածքով պատմում է իր հերթական «դիվանագիտական հաղթանակի», այն է՝ Հայաստանի՝ Ղարաբաղի հարցով բանակցությունները ամբողջական ծավալով իր վրա վերցնելու, այն է՝ Ղարաբաղը բանակցությունների գործընթացից հանելու, այն է հիմա էլ այսկերպ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ գոյաբանական խնդրով պայմանավորված ինքնորոշման հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև պրիմիտիվ տարածքային վեճի վերածելու մասին։

«Երբ Հայաստանը շատ հստակ հայտարարեց, որ ինքն անտարբեր չի, ինքն ունի իր մոտեցումը, ինքը պատրաստ է նաև իր վրա վերցնել ծանրաբեռնածությունը՝ կապված Ղարաբաղի հարցի հետ, տվյալ դեպքում նաև իմ անձը այս երկու հայկական միավորները ներկայացրեց բանակցային գործընթացում, իրավիճակը լրիվ փոխվեց»։

Դժվար է չհամաձայնվել Քոչարյանի հետ՝ իրավիճակն իսկապես լրիվ փոխվեց։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ կլիներ Կոսովոյի հետ, եթե Ալբանիան որոշեր, որ ինքն է բանակցելու վերջինիս փոխարեն։ Կոսովոյի կոնֆլիկտը կվերածվեր Ալբանիայի և Սերբիայի միջև տարածքային վեճի, իսկ «Անջատում հանուն փրկության» սկզբունքը դեռ չծնված կկնքեր իր մահկանացուն։

Առանձնակի ուշադրության է արժանի Քոչարյանի խոսքի շարունակությունը․ «Հասնակալի՞ է՝ գործ ունեն արդեն ոչ թե չճանաչված պետության հետ և տատանվող Հայաստանի հետ, այլ գործ ունեն միավորված հայ ժողովրդի հետ, Հայաստանի և Ղարաբաղի հետ, և սփյուռքի հետ միասնական, այսպես ասենք, արտահայտված մոտեցման հետ»։ Հատուկ տաղանդ է պետք չհասկանալու համար, որ նման ձևակերպմամբ էլ ԼՂ կոնֆլիկտը վերածվում էր «Հայ Դատի» նոր խմբագրության։ Չնայած գուցե նպատակն էլ հենց դա է եղել՝ վառ պահել Հայ դատի «ջահը», և ԼՂ հակամարտությունը ևս մտցնել փակուղի։

Բա էս խելքը ունեցողին առաջին պլան կբերե՞ն։

#ԼՂ #ԲանակցայինՊատմություն #ԱնջատումՀանունՓրկության»

704