65-ամյա ուղևորը մահացել է. վթար Ոսկետափ գյուղում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 25-ին՝ ժամը 10:15-ին, Արարատի մարզի Ոսկետափ գյուղում իրար են բախվել «ՄԱՆ» բեռնատարը և «Հունդայի» ու «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ «Լադայի» ուղևորուհին՝ 65-ամյա Ռաիսա Խ․-ն, մահացել է, իսկ 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն:
26 Փետրվար, 2025 12:08
176