Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դեռևս մինչև 2024 թվականի դեկտեմբերի մեկը ժամանակ տվեցինք, որ այն անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, որոնք գործում էին Լեռնային Ղարաբաղում, կարողանան անցում կատարել դեպի ՀՀ և կարողանան ցանկության պարագայում իրենց գործունեությունը շարունակել ՀՀ-ում: Այս մասին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում ասաց ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը:

«Քանի որ ժամկետն անցել է, և մենք հստակ գիտենք, թե որ ընկերություններն են գրանցվել, ցանկություն հայտնել, որ անցնեն, և նաև ունենք այն ցանկը, ովքեր որ չեն ուզեցել համապատասխանաբար գրանցվել, և հաջորդ քայլով մենք արդեն ուզում ենք հասկանալ, թե ինչպես լուծել հետևյալ հարցը. կան ընկերություններ, որոնք որ չեն գրանցվել ՀՀ-ում, բայց ունեն գործող վարկային պարտավորություններ, և այդ գործող վարկային պարտավորությունների համար որպես գրավ հիմք են հանդիսացել ՀՀ-ում գրավներ, երրորդ անձանց գրավներ, որոնք ՀՀ քաղաքացիներ են կամ իրավաբանական անձինք։

Այստեղ իրավական կազուսի հարց է առաջանում, որովհետև եթե նայում ենք քաղաքացիական օրենսգրքին, գրավի դադարման հիմքի տեսանկյունից, եթե հիմնական պարտավորությունը դադարում է, ապա անգամ եթե գրավը կա և հարց է առաջանում, թե այդ գրավի տեսանկյունից (02:00) եթե ֆինանսական կազմակերպությունն ունի պահանջ, ինչպես իրացնի այդ պահանջը, և այդ խնդիրը լուծելու համար մենք, ըստ էության, առաջարկում ենք երկու փոփոխությունները»,-ասաց նա:

Նուրբեկյանի խոսքով՝ ըստ էության, քաղաքացիական օրենսգրքում գրավի դադարման հիմքերի մեջ ավելացվում է մեկ կետ: «Դա իրավաբանական անձանց պետական գրանցման օրենքի համապատասխան փոփոխությունների հոդվածն է: Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված պետական հաշվառում կամ գրանցում չստացած անհատ ձեռնարկատերի կամ իրավաբանական անձանց ունեցած պարտավորությունների կատարման ապահովման նպատակով, այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքները չեն դադարում բացառությամբ այն դեպքերի, երբ գրավառուի սույն մասում նշված պարտավորություններից ներառյալ դրամական պահանջների, գույքային իրավունքների փոխանցման գործարքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանը զիջված պարտավորությունների բխող ֆինանսական կորուստները որևէ եղանակով ամբողջությամբ կամ մասնակի գրավառուի հետ համաձայնեցված կարգով և չափով վերականգնվել են կամ փոխհատուցվել են»,- ասաց նա:

177