Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում այս պահի դրությամբ 12–ամսյա գնաճը 0.6 տոկոս է, Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջին այն կբարձրանա՝ հասնելով 2 տոկոսին մոտ ցուցանիշի: 2025 թվականին գնաճը մոտ կլինի նախանշված 4 տոկոս թիրախին։  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին ԱԺ նիստի ժամանակ  ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: 

«Այս պահին 12-ամսյա գնաճը 0.6 տոկոս է՝ օրենսդիրի կողմից մեզ համար նախանշված 4 տոկոսի համեմատ, այսինքն՝ մենք թիրախից ցածր ենք: Բայց մենք ակնկալում ենք, որ տարվա վերջին գնաճի թիվը մի քիչ կբարձրանա, կլինի 2 տոկոսին մոտ, իսկ մյուս տարի կլինենք թիրախին շատ ավելի մոտ, մոտ 4 տոկոս գնաճ ենք ունենալու, որը մեր պատկերացմամբ շատ խելամիտ քաղաքականություն է»,–ասաց ԿԲ նախագահը:

Նա նաև նշեց, որ կորոնավիրուսի հետևանքով, Հայաստան եկած ռելոկանտների հետ կապված, արտաքին պահանջարկով պայմանավորված՝ Հայաստանում մի քանի տարի անընդմեջ բարձր գնաճ է արձանագրվել: Վերջին 2 տարիներին գնաճը եղել է  ցածր: Նա վստահեցրեց, որ ԿԲ-ն  հետաքրքրված է մարդկանց գնողունակությամբ:

Գալստյանը նկատեց՝ մի կողմից աշխարհաքաղաքականությունն է ազդում տնտեսության վրա, մյուս կողմից՝ տնտեսությունն աշխարհաքաղաքականության վրա: Այս առումով նա ԿԲ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը բավականին հավասարակշռված ու ճիշտ է համարում:  

 

278