
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մենք Բաքվից ստացել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
«Այնտեղ Ադրբեջանի ռեակցիաներն են, բառացիորեն օրեր առաջ ենք ստացել, դեռ ոչինչ ասել չենք կարող։ Այն, որ ստացել ենք պայմանագրի 12-րդ խմբագրությունը, արդեն ենթադրում է, որ գործընթացը փակուղու մեջ չէ։
Հիմա պետք է մեր առաջարկները ներակայացնենք, պրոցեսը գնում է։ Մենք առաջարկել ենք լուծում, և հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի այդ լուծմանը։ Ես երբ վերլուծում եմ՝ ինչու պետք է Ադրբեջանը բացասական արձագանքի այդ լուծմանը, որը վերաբերում է երկաթուղային փոխադրումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն, որը կկօգտագործվի Հայաստանի ինքնիշխանի տարածքով Արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան, և Հայաստանի տարածքում՝ Երասխից դեպի Մեղրի։ Ես ինչ որ առումով անհամբեր եմ այդ առաջարկները հրապարակայնացնելու առումով, հիմա չեմ անում, քանի որ համոզված եմ, որ այդ լուծումը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար լինելու է 100 տոկոսով ընդունելի»,- ասել է Փաշինյանը։