

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մենք վայելում ենք Սլովենիայի լիակատար աջակցությունը օրակարգի բոլոր կետերով և տեսնում ենք Սլովենիայի պատրաստակամությունը՝ էլ ավելի մեծացնելու այն աջակցությունը, որը Սլովենիան այս պահին իրականացնում է Հայաստան-ԵՄ գործընթացների համատեքստում։ Այս մասին Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ասուլիսին նախորդած առանձնազրույցին։
«Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ։ Մասնավորապես, խոսեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից։ Ինչպես և նախկինում, մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցությունները Ադրբեջանի հետ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման վայրը և ամսաթիվը»,- ասաց Միրզոյանը։