Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերն ասել էր, որ ԱՄՆ-ն պետք է Ռուսաստանին դարձներ իր դաշնակիցը և զենք մատակարարեր նրան, ոչ թե Ուկրաինային։ Այս մասին նա իբր հայտարարել էր Triggered Podcast-ի եթերում։

Նա խոստովանել էր, որ չի պատկերացնում մի մարդու, ով իր «խելամիտ մտքով» կընտրեր Ուկրաինան որպես դաշնակից, երբ կա Ռուսաստանի Դաշնություն։

«ԱՄՆ-ն պետք է զենք ուղարկեր Ռուսաստանին»,- ասել է նա։

Ավելի ուշ հատնի դարձավ, որ համացանցում այս աուդիո ձայնագրությունը կեղծ է։ «Սա 100%-ով կեղծ ձայնագրություն է՝ ստեղծված  արհեստական ​​ինտելեկտի միջոցով, բայց ես վստահ եմ, որ դա չի խանգարում Թրամփի դեմ ուղղված օգտատերերին շարունակելու տարածել այս կեղծ տեղեկատվությունը»,- գրել է նրա ներկայացուցիչ Սուրաբյանը X-ում:

114