

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամեն ծնող, ով իր երեխայի համար դպրոցում, մանկապարտեզում, երաժշտական դպրոցում, արվեստի դպրոցում, սպորտի դպրոցում որևէ ծախս է անում, մենք պետք է համոզվենք, որ ինքը լսեց, իմացավ, թե ինչ է տեղի ունենում։ Այս մասին ասաց վարչապետը, նշելով, որ դա բարդ գործ է, որ ամեն մարդու պետք է տեղեկատվություն հասցնեն, այն ինֆորմացիան, որ հայտարարագիր լրացնելիս նրանք հետ են ստանում սոցիալական և առողջության համար վճարած գումարները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց՝ ԿԳՄՍՆ կայքում բացվել է «Սոցիալական կրեդիտ» անունով բաժին, որտեղ ներկայացված են բոլոր արտադպրոցական, նախադպրոցական, դպրոցական հաստատությունների, քոլեջների, բուհերի տվյալները, և քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե որ հաստատություններն են համապատասխանում սոցիալական կրեդիտ ստանալու պայմաններին:
«Բայց որքան էլ դժվար լինի, ես ուզում եմ կոչ անել ծնողներին, որ իրենց երեխաներին տանեն ֆուտբոլի, սպորտի, երաժշտական դպրոց, խմբակներ, որովհետև տարվա վերջում կառավարությունը առողջապահության համար 50 հազար դրամ, կրթության համար 100 հազար դրամ, բայց 2-ը միասին ոչ ավել քան 100 հազար դրամը հետ է վերադարձնելու»,- ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում