Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում մասնակցել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

 

Նիստի ընթացքում քննարկվել են ֆինանսական, ինստիտուցիոնալ, իրավական, հայեցակարգային և մի շարք այլ հարցեր, որոնք կարևոր են Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) հետագա զարգացման և դրա մրցունակության բարձրացման համար։

 

Նիստի արդյունքում ընդունվել են որոշումներ, որոնք առնչվել են 2025 թվականի բյուջեի կատարման համար աուդիտի խումբ, հիմնադրամ ստեղծելուն, Լատվիայի Հանրապետությանը ՏՐԱՍԵԿԱ-ի դիտորդի կարգավիճակ տալուն, Հունաստանի Հանրապետության դիտորդի կարգավիճակը երկարաձգելուն, որոշ փաստաթղթերում փոփոխություններ կատարելուն և մի շարք այլ հարցերի։

 

Միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի ընթացքում բոլոր որոշումներն ընդունվել են կոնսենսուսով։

83