Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին երեք օրվա ընթացքում մենք որոշակի նվազման տենդենց ենք նկատում, ինչը շատ կարևոր է, և պետք է շարունակաբար հետևել մեր խորհուրդներին։ Այդ  մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ հնարավոր է դպրոցները և մանկապարտեզները փակվեն:

Ըստ նախարարի՝ սեզոնի ընթացքում՝ նոյեմբերից մարտ ամիսներին, սուր շնչառական վարակներն ակտիվանում են, եթե ամեն տարի դասապրոցեսն այդ ամիսներին դադարեցվի, ապա կրթական մի ամբողջ սեզոն աշակերտները ստիպված կլինեն բաց թողնել, մինչդեռ դա անհնար է, արդյունավետ չէ:

«Մենք ունենք առանձին հնարավորություն դպրոցների մասով: Եթե տվյալ դպրոցում բացակայությունների թիվը 25 տոկոսից աճել է՝ ելնելով երեխաների հիվանդացությունից, տվյալ դպրոցը կարող է անցնել հեռավար դասապրոցեսի՝ համաձայնեցնելով կրթական ոլորտը համակարգող գործընկերների հետ: Այսինքն՝ մեխանիզմը ստեղծված է, և, ըստ էության, եթե մեր մոնիթորինգը մեզ հուշի, որ կարիք կա լրացուցիչ այս միջոցառումներն իրականացնելու, մենք դրանք կանենք: Այս պահին և սրանից առաջ համաճարակային իրավիճակը նման ցուցման հիմք չի հանդիսացել:

156