Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, ըստ որի՝ անգլերենը հռչակվել է որպես ԱՄՆ պաշտոնական լեզու: Երկրի պատմության մեջ առաջին անգամ անգլերենը դաշնային մակարդակով պաշտոնական լեզու է հռչակվել։ Մինչև այս պահը Միացյալ Նահանգները չուներ պաշտոնական լեզու, չնայած անգլերենը հաղորդակցության գերիշխող լեզուն էր և ուներ պաշտոնական կարգավիճակ 50 նահանգներից 32-ում: Հրամանը փաստացի չեղարկում է նախագահ Բիլ Քլինթոնի օրոք 2000 թվականի այն որոշումը, որը պահանջում էր դաշնային գործակալություններից և դաշնային ֆինանսավորում ստացող կազմակերպություններից լեզվական օգնություն տրամադրել այն քաղաքացիներին, ովքեր անգլերեն չեն խոսում: Հիմա հնարավորություն կլինի որոշելու՝ ծառայություններ մատուցե՞լ այլ լեզուներով: Հրամանն ընդգծում է, որ ընդհանուր լեզուն նպաստում է ազգային միասնությանը, չնայած, որ 2019 թվականի դրությամբ Միացյալ Նահանգներում մոտ 68 միլիոն մարդ տանը խոսում էր անգլերենից զատ այլ լեզուներով, հիմնականում՝ իսպաներեն։

 

971