Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը որևէ շփում չեն ունեցել, որը հնարավոր լինի հրապարակայնորեն հայտնի դարձնել։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Չկային շփումներ, որոնք պետք է հրապարակվեին»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ,  փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ, Թրամփը հայտնել էր, որ համաձայնել է անձամբ հանդիպել Պուտինի հետ։ Ամերիկացի առաջնորդը որպես հնարավոր գագաթնաժողովի վայր նշել է Սաուդյան Արաբիան, որտեղ փետրվարի 18-ին կայացել են վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին լայնածավալ բանակցությունները ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։

111