
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 3-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ինչպես հայտնում են ԱԺ-ից, քննարկվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Մինչ նախագծերի հաստատվելը` տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի առաջարկով հերթական նիստերի օրակարգի նախագծի երկրորդ մասից հանվել է Կառավարության հեղինակած ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:
Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Մարտի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 20 հարց:
Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի մի շարք որոշումներում: