Գազատարի վնասման հետևանքով Սյունիքի մարզի 3 բնակավայրերում շուրջ 24 ժամ գազ չի լինի

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Գազպրոմ Արմենիան» հայտնում է, որ ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով մարտի 3-ին ժամը 17:30-ից դադարեցվել են Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Թավշուտ, Բարիկավան և Անդոկավան բնակավայրերի գազամատակարարումը:
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը՝ մարտի 4-ին ժամը 18:00 :
03 Մարտ, 2025 21:27
195