Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և «DAF» մակնիշի բեռնատարը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին վառվող «Toyota»-ի միջից դուրս են բերել քաղաքացիները, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Փրկարարները մարել են «Toyota»-ում առաջացած հրդեհը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյան և դասակի հրամանատար Անդրանիկ Չոբանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեթյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են, կինն էլ հղի է։

Տեղում աշխատել է նաև Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի խումբը՝ ավագ հրահանգիչ Վաչագան Եղիազարյանի և օրվա պատասխանատու, փրկարարական ջոկատի հրամանատար Հովիկ Սահակյանի գլխավորությամբ։

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանն ու վարչության պետի տեղակալ Դավիթ Գևորգյանը։

109