Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարգելի՛ գործընկերներ,

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել շուրջ 200,000 քառակուսի մետր ճանապարհածածկի փոսային նորոգման աշխատանքներ։

Ծրագրի համար նախատեսված է ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ։

Աշխատանքները կմեկնարկեն եղանակային բարենպաստ պայմաններում՝ ապահովելով բարձր որակ։ Այն կիրականացվի բոլոր վարչական շրջաններում։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

210