Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել Արուճ գյուղի 60-ամյա բնակչի։ Տղամարդը հայտնել է, որ տանն ունի մարիխուանա։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է կատարվել տղամարդու տանը։ Հայտնաբերվել է 800 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և փամփուշտ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

115