Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մամուլում հայտնված գերիների նկարները ներկայացնում ենք Եվրոպական դատարանի ուշադրությանը` պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի լրացուցիչ տեղեկատվություն տալ նրանց մասին, ԱԺ–ում ասաց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Ժամանակին մենք միջպետական գանգատ ներկայացրել ենք, որը ներառում է նաև գերիների կտորը։ Բայց նաև 2–րդ գանգատն ունենք ներկայացրած, որի գրավոր փուլն ավարտվել է նախորդ տարվա վերջին»,- ասաց նա։

Կիրակոսյանը նշեց, որ ունեն  կիրառած միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարբերաբար ստանում են տեղեկություններ պահվող անձանց առողջական վիճակի և նրանց պահման պայմանների վերաբերյալ։

«Բոլորն ուշադրությամբ ուսումնասիրում ենք, դրանք ներկայացվում են Եվրոպական դատարանի ուշադրությանը՝ պահանջելով, որ  Եվրոպական դատարանը պարտավորեցնի լրացուցիչ տեղեկատվություն տրամադրի ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության մասով, այլ նաև բոլոր պահվող անձանց մասով։ Մեզ մոտ էլ կան որոշակի անհանգստություններ՝ կապված  այնտեղ պահվող անձանց իրավունքների հետ։ Այդ  ուղղությամբ իրականում փորձում ենք բավականին մանրամասն աշխատանք կատարել։ Կշարունակենք աշխատանքները»,- ասաց Կիրակոսյանը։

210