Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 5-ին՝ ժամը 22:49-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է հրդեհի բռկման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Lexus մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել խանութի պատին․ հրդեհի բռնկման վտանգ չի նկատվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

115