Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Ազգային ժողովում մարտի 6-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտին և փոխտնօրեն Լյուկ Ֆոչմանի հետ:

Այս մասին Թորոսյանը գրում է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ տեղեկացնելով.

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որի շրջանակում նախատեսվում են առողջապահության ոլորտի կարևոր բարեփոխումներ։ Համաձայնագիրը շուտով ներկայացվելու է Ազգային ժողովի վավերացմանը։

Անդրադարձել ենք նաև Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերին և ապագա համագործակցության հեռանկարներին։

Երկուստեք կարևորել ենք միջազգային գործընկերների հետ Ազգային ժողովի համագործակցությունը»։

132