Հրդեհ Բյուրավան գյուղում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 6-ին՝ ժամը 20:53-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրավան գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 150 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։42-ին, մարվել՝ 22։37-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 120 քմ), մանրահատակ (մոտ 0,5 խմ) և 5 գերան:
07 Մարտ, 2025 11:04
135