
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մերձբալթյան երկրները, եթե Ռուսաստանի հետ կապված մտահոգություններ ունեն, թող իրենք զբաղվեն այդ խնդրով, այլ ոչ թե փորձեն այլ երկրներին օգտագործել Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման համար։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ փոխանցում է Araratnews.am-ը։
«Այս երեք երկրների իշխանությունները Վրաստանում միայն մեկ շահ ունեն՝ մեզ զենք և գործիք դարձնել Ռուսաստանի դեմ։ Հետխորհրդային այս երեք երկրներն ունեն իրենց մտավախությունները Ռուսաստանի հետ կապված։ Այս վախերին համառորեն դիմակայելու և անհրաժեշտության դեպքում պատերազմ սկսելու փոխարեն՝ նրանք փորձում են օգտագործել այլ երկրների ու ժողովուրդների՝ ստիպելու Ռուսաստանին ուշադրությունը շեղել այլ խնդիրների վրա»,- ասել է նա։