Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պակիստանն ու Աֆղանստանը կարող են լինել այն երկրների թվում, որոնց քաղաքացիներին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարգելի ԱՄՆ մուտքը։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ ամերիկյան կառավարությունը կարող է արգելք մտցնել արդեն հաջորդ շաբաթ։ Գործակալության աղբյուրները, որոնք ցանկացել են անհայտ մնալ, նշել են, որ այս որոշումը հիմնված է կառավարության կողմից երկրի անվտանգությանը սպառնացող ռիսկերի վերլուծության վրա։ Այլ երկրների քաղաքացիներին նույնպես կարող է արգելվել մուտքը ԱՄՆ, սակայն աղբյուրները չեն նշել, թե դրանք որոնք են։

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Սպիտակ տունը նախատեսում է մի շարք երկրների քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի արգելք սահմանել։

1628