Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը գրել է․

Ո՞վ կմտածեր, որ Կտրիճ Ներսիսյանի մեկնած խաչը անտեսած և խաչակնքումից խուսափած Քոչարյանը մի օր կդառնար նրա ու եկեղեցու մոլեռանդ պաշտպան։ Ավելին՝ այսօր նա հերթական հակաքրիստոնեական խորհուրդներն է տալիս՝ հայտարարելով, թե եկեղեցին պետք է ավելի կտրուկ լինի և որոշ մարդկանց դուրս գցի եկեղեցուց։

Այս տրամաբանությամբ է մարդը տասը տարի ղեկավարել Հայաստանը, և պատահական չէ, որ իր իշխանության տարիներին Հայաստանի քաղաքացիները փաստացի դուրս էին դրված երկրի քաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունքից։

Եվ վերջապես՝ նախքան Կտրիճին պաշտպանելը, Քոչարյանը պետք է պատասխանի մի հարցի, որը շատերին է հուզում՝ ինքը քրիստոնեա՞ է, թե՞ ոչ։

211