Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տղամարդը, որը ներկայացել է որպես Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) անդամ, կուլ է տվել գողացած՝ 769 հազար դոլար արժողությամբ Tiffany-ի ադամանդե զարդերը։ Այս մասին Araratnews.am-ի փոխանցմամաբ, հայտնում է CBS News-ը։

Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում 32-ամյա Ջեյթան Գիլդերը թալանել է Tiffany & Co. ոսկերչական խանութը Ֆլորիդայի Օռլանդո քաղաքի առևտրի կենտրոնում: Ոստիկանության տվյալներով՝ նա ներկայացել է Շոն անունով և նշել, որ ցանկանում է բանակցել Orlando Magic բասկետբոլային թիմի խաղացողի անունից՝ զարդերի գնման շուրջ: Նրան ուղեկցել են VIP սենյակ՝ զարդերի արժեքներին ծանոթանալու  համար։ Իրերը ներառում էին 160.000 և 609.500 դոլար արժողությամբ երկու զույգ ադամանդե ականջօղեր և 587.000 դոլար արժողությամբ մատանի:

Խորհրդակցության ժամանակ խարդախը տեղից վեր է թռել ու խլել ապրանքը։ Այնուհետև նա փորձել է դուրս գալ սենյակից՝  հրելով դռները: Խանութի աշխատակիցը փորձել է կանգնեցնել Գիլդերին, սակայն դա նրան չի հաջողվել։ Ծեծկռտուքի ժամանակ ադամանդե մատանին ընկել է. Սակայն հանցագործին հաջողվել է պահել ականջօղերն ու փախչել։

Կարճ ժամանակ անց նրա մեքենան կանգնեցրել է ոստիկանը, և բաժանմունք տեղափոխվելու ճանապարհին, տղամարդը կուլ է տվել զարդերը: Ձերբակալության ժամանակ Գիլդերը մի քանի իր է կուլ տվել։ 

Դատական ​​փաստաթղթերից պարզ չէ՝ արդյոք ոստիկանությունը կարողացել է հետ ստանալ ականջօղերը: Գիլդերը ներկայումս գտնվում է Օրենջ շրջանի բանտում:

346